Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ մարտական հերթպահություն իրականցնող մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում հայկական երկու պետությունների ղեկավարներին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը նախանշել են նաև այն հիմնական ուղղությունները, որոնք առաջնային պետք է լինեն ռազմաքաղաքական համագործակցության հետագա ժամանակահատվածում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







