Անցնել բովանդակությանը
Կիրակի, Նոյեմբերի 22
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+3°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Կիրակի, Նոյեմբերի 22 16:46

Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնը

Arpi
Arpi

Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ARPI (Armenian Robotics & Physical Intelligence) կենտրոնը, որի նպատակն է տարեկան 50 մասնագետ պատրաստել, հայտնել է Գիտահաշվարկային գիտությունների և արհեստական բանականության առաջադեմ հետազոտությունների (ARCS.ai) նախաձեռնությունը։

ARPI կենտրոնը պաշտոնապես ներկայացվել է նոյեմբերի 20-ին՝ Երևանում անցկացված DigiTec ցուցահանդեսում։

Կենտրոնը միավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսներին, ուսանողներին ու լաբորատոր ռեսուրսները։ Համալսարաններն առանձին լաբորատորիաներ ստեղծելու փոխարեն համատեղ կօգտագործեն ենթակառուցվածքներն ու կիրականացնեն կրթական և հետազոտական ծրագրեր։

Ուսուցման առաջին փուլում արդեն ընդգրկվել է 30 ուսանող։ Նրանք մասնակցում են ՀԱՀ-ի ճարտարագիտական և ԵՊՀ-ի տվյալագիտության ծրագրերի շրջանակում իրականացվող եռամսյա դասընթացին։ Երկու համալսարաններում դասավանդվում է ինը առարկա՝ ռոբոտների մեխանիկայից և կառավարման համակարգերից մինչև ամրապնդմամբ շարժման ուսուցում, թվային երկվորյակներ և ֆիզիկական արհեստական բանականության էթիկական կառավարում։

ՀԱՀ-ում 2027 թվականին նախատեսվում է գործարկել ֆիզիկական արհեստական բանականության մագիստրոսական ծրագիր։

Կենտրոնի կրթական և հետազոտական աշխատանքներում ներգրավված է 14 դասախոս, որոնցից ութը հրավիրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարաններից ու գիտահետազոտական հաստատություններից։ Նրանց թվում են Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի, Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի և Ռադերֆորդ Էփլթոնի լաբորատորիայի մասնագետներ։

Կենտրոնի ռոբոտաշինական լաբորատորիայի ստեղծման համար ներդրվել է 500 հազար դոլար։ Այն հագեցած է ռոբոտային մանիպուլյատորներով, ցամաքային ռոբոտներով, վիրտուալ իրականության սարքավորումներով, մեխանիկական արհեստանոցով և դրոնների փորձարկման տարածքով։ Լաբորատորիայում տեղադրված են նաև NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորներ՝ արհեստական բանականության մոդելների ուսուցման և սիմուլյացիաների համար։

Ուսանողներն ու հետազոտողները հնարավորություն կունենան օգտվելու նաև Firebird AI նախաձեռնության գրաֆիկական պրոցեսորների հաշվողական համալիրից, որն ARCS.ai-ի ներկայացմամբ՝ Եվրոպայի հինգ խոշորագույններից մեկն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  4. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  5. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+