Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 06:00-ն Կիևյան փողոցում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։
Քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը:




































