Աֆղանստանի հյուսիսում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, նախնական տվյալներով` կա 10 զոհ, մոտ 180 վիրավոր, հաղորդել է BBC-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ ժամը 01:00-ի սահմաններում Մազար-է-Շարիֆ քաղաքում, որտեղ բնակվում է շուրջ կես միլիոն մարդ։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի խորությունը 28 կմ է, և այն նշվել է նարնջագույն նախազգուշացման մակարդակով, ինչը նշանակում է՝ «զգալի թվով զոհեր»։
AFP-ի տվյալներով՝ Մազար-է-Շարիֆի բնակիչներից շատերը երկրաշարժի պահին դուրս են փախել փողոց՝ վախենալով, որ իրենց տները կփլվեն։





































