Գիզայում տեղի է ունեցել Եգիպտական Մեծ թանգարանի բացումը, տեղեկացրել է BBC-ն։
Նշվում է, որ այն համարվում է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը, ունի մոտ 100 հազար ցուցանմուշ, որն ընդգրկում է երկրի պատմության յոթ հազարամյակ՝ նախադինաստիկ ժամանակներից մինչև հունական և հռոմեական դարաշրջաններ:
Այստեղ կպահվի բրիտանական թանգարանում ցուցադրված հայտնի Ռոզետայի քարը: Ըստ աղբյուրի՝ թանգարանն արժե մոտ 1,2 մլրդ դոլար։ Իշխանություններն ակնկալում են, որ այն տարեկան կներգրավի մինչև 8 մլն այցելու, ինչը հսկայական խթան կհանդիսանա եգիպտական զբոսաշրջության զարգացման համար:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես մասնակցել է թանգարանի բացմանը։






































