Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավաբանական դպրոցի ուսանողներն ու դասախոսներն անցկացրել են անսովոր դատավարություն, որտեղ Futurism-ի փոխանցմամբ՝ որպես ատենակալներ հանդես են եկել նեյրոնային ցանցերը՝ ChatGPT-ն OpenAI-ից, Grok-ը xAI-ից և Claude-ն Anthropic-ից։
«Հենրիխ Յուստուսի դատավարություն» անվամբ դատավարությունը մշակվել է որպես սադրիչ փորձ։ Դրա նպատակն էր ցույց տալ, որ արհեստական բանականության կիրառումն արդարադատության մեջ անընդունելի է։
«Սա ընդգծում է ճշգրտության, արդյունավետության, կողմնակալության և օրինականության կարևորագույն հարցեր, որոնք առաջանում են դատական գործընթացներում արհեստական բանականության կիրառման ժամանակ»,- ասել է իրավագիտության պրոֆեսոր դատավոր Ջոզեֆ Քենեդին։
Դատավարության ընթացքում արհեստական բանականության ատենակալներին ներկայացվել է մի հորինված գործ, որտեղ հանցագործը մեղադրվում էր անչափահասներին կողոպտելու մեջ և հրապարակայնորեն ներկայացրել է իր եզրակացությունները դատավարության ընթացքում։ Փորձի արդյունքների հիման վրա փորձագետները բացահայտել են արհեստական բանականության հետևյալ թերությունները. չաթբոտերը չեն կարողանում ճիշտ հասկանալ վկաներին, չունեն մարդկային փորձ և հակված են սխալների և «հալյուցինացիաների»։
Մասնակիցները նաև նշել են, որ բոտերը չեն կարողացել գնահատել գործի վիճահարույց բարոյական և էթիկական հարցերը։ Իրավագիտության և էթիկայի պրոֆեսոր Էրիկ Մյուլլերի խոսքով՝ նեյրոնային ցանցերը չեն կարողացել հաղթահարել իրենց տրված խնդիրները:
«Լսարանի մեծ մասը հեռացավ՝ մտածելով, որ նման դատավարությունը լավ գաղափար չէ»,- խոստովանել է նա և հավելել, որ արհեստական բանականության վրա հիմնված իրավաբանական խորհրդատվության հայտնաբերված թերությունները կարող են ապագայում լուծվել, բայց վիճելի է, թե արդյոք դա դատավարություններն ավելի արդար կդարձնի՞։
Մյուլլերը նշել է, որ նման փորձերը ոչ այնքան ցույց են տալիս արհեստական բանականության ներուժը, որքան բացահայտում են դրա էթիկական ռիսկերը:
Չնայած նեյրոնային ցանցերի խնդիրներին և թերություններին, այս տարի Reuters-ի հարցմանը մասնակցած փաստաբանների գրեթե երեք քառորդը նշել էր, որ արհեստական բանականությունը համարում են իրենց մասնագիտության լավ օգնական:






































