Թուրքագետ և քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը 72 տարեկան հասակում մահացել է, «Իզվեստիա»-ին հայտնել է նրա կինը։
«Նա թոքերի քաղցկեղ ուներ, վեց տարի պայքարել է օնկոլոգիայի դեմ»,- ասել է կինը՝ նշելով, որ ամուսինը մինչև կյանքի վերջն աշխատել է։
Քաղաքագետը ծնվել է 1953 թվականին Ադրբեջանի Գանձակ քաղաքում։ 1979-1991 թվականներին Տարասովն աշխատել է ԽՍՀՄ պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությունում և գործուղումների է մեկնել Աֆղանստան, ավելի ուշ աշխատել է մի շարք խոշոր քաղաքական հրատարակություններում՝ լուսաբանելով Թուրքիայի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակը։ Քաղաքագետը տիրապետում էր թուրքերենին և պարսկերենին։ Իր աշխատանքի համար նա պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով և մի շարք աֆղանական մեդալներով։





































