Հունվարի 12-ին չեխական Մոստ քաղաքի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ Է զոհվել, կա 8 տուժած, գրել է Cesky noviny հրատարակությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը և ոստիկանությանը:
Նախնական տվյալներով՝ պատճառը գազի բալոնի պայթյունն է։
Նշվում է, որ տուժածներին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ։