Ռուսաստանում տուրիստական գործակալությունն իր հաճախորդներին սխալմամբ ուղարկել է թուրքական Մարդին՝ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փոխարեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Զբոսաշրջիկները սխալը հասկացել են միայն թուրքական քաղաքի օդանավակայանում։ Զբոսաշրջության ոլորտի ձեռներեց Բեքիր Ֆալայը շփոթմունքը բացատրում է ռուսական տուրիստական գործակալության սխալի հետ:
«Գործակալությունը Մարդին տոմս է պատվիրել Մադրիդի փոխարեն: Զբոսաշրջիկները զարմացած էին»,- ասել է նա և հստակեցրել, որ զբոսաշրջիկները հաջորդ օրը լքել են քաղաքը և ուղևորվել Մադրիդ։
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր
Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...





































