Ուկրաինայի պատերազմը պետք է ավարտվի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Դավոսում կայացած հանդիպումից հետո, փոխանցում է BBC-ն:
Հարցին, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ընթացքում, նա լրագրողներին ասել է, որ պետք է «տեսնեն՝ ինչ կլինի»՝ հավելելով, որ ԱՄՆ-ն վաղը հանդիպում կունենա Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
«Բոլորը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի»,- ընդգծել է Թրամփը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից հանդիպումը լավ են որակել:
ԱՄՆ նախագահը հունվարի 14-ին հայտարարել էր, որ Զելենսկին ձգձգում է հակամարտության կարգավորման խաղաղ պլանի համաձայնեցումը: Սպիտակ տան ղեկավարը Զելենսկիի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր, թե մոտ են գործարք կնքելուն:






































