Սիրիայի դեմոկրատական ուժերի դերը՝ որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման (ԴԱԻՇ) դեմ պայքարի հիմնական ուժ, «մեծ մասամբ սպառվել է», հայտարարել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքն X-ում։
Ըստ Բարաքի՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է ստանձնել անվտանգության պատասխանատվությունը։
«Պատմականորեն՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արևելքում արդարացված էր հիմնականում որպես ԻԼԻՊ-ի դեմ պայքարի գործընկերություն»,- գրել է Բարաքը։
Նա հավելել է, որ Սիրիայի իրավիճակը «հիմնավորապես» փոխվել է, և 2025 թվականի վերջին Դամասկոսը միացել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համաշխարհային կոալիցիային՝ որպես դրա 90-րդ անդամ։
Բարաքի խոսքով՝ Սիրիան այժմ «պատրաստ է և դիրքավորված է ստանձնելու անվտանգության պատասխանատվությունը»՝ ներառյալ ԴԱԻՇ-ի կալանավայրերի և ճամբարների վերահսկողությունը։






































