Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարցին, թե տարեցտարի ավելանում է ջահերով երթի մասնակիցների թիվը, ինչո՞վ է դա պայմանավորված, ասել է, որ հրապարակում ժողովրդի ներկայությունը շատ ուղիղ պատասխան է, «և՛ մեր թշնամիներին, և՛ նաև նրանց խամաճիկ Հայաստանի կառավարությանը, ում թվում էր, որ այլևս կարող է փակել արցախյան էջը կամ ուրանալ Հայոց ցեղասպանությունը»:
Ըստ ՀՅԴ անդամի՝ նման եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունը նաև ուղերձ է ամբողջ աշխարհին, այդ թվում՝ թշնամի պետություններին, որ փակ դռների հետևում ցանկացած պայմանավորվածություն հայ ժողովրդի հետ պայմանավորվածություն չէ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով կհիշի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն, ավելի քան 70 կազմակերպություն։ 110 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Կարդացեք նաև`