Հունվարի 11-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 979 տոննա վառելիք, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ վառելիքը Հայաստան է տեղափոխվել 18 վագոնից բաղկացած գնացքով։
Վագոնները, ըստ ԶԼՄ-ների, ուղևորվել են Բալաջարի կայարանից՝ Բյոյուք-Քեսիկ ուղղությամբ։
Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով՝ 22 երկաթուղային վագոնով:
Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։




































