Մադրիդի «Ռեալը» 15-րդ անգամ նվաճում է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակչում 2։0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։
Առաջին խաղակեսի գոլազուրկ զրոներից հետո երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին Դանի Կարվախալը բացում է հաշիվը, իսկ Վինիսիուս Ժունիորը 83-րդ րոպեին կրկնապատկում է մադրիդյան թիմի առավելությունը։
2։0 և Չեմպիոնների լիգայի գավաթն ուղևորվում է Մադրիդ։ Ի դեպ՝ Չեմպիոնների լիգայի 2023-24թթ․ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» ոչ մի պարտություն չի կրել՝ 13 խաղում մադրիդցիները տարել են 10 հաղթանակ և 3 անգամ ոչ-ոքի խաղացել։
Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի շախմատի մրցաշարում
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում անցկացված շախմատի երրորդ փառատոնի հաղթող, հաղորդել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի ներկայացուցիչը...