Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի դեմ ընկերական խաղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 89-րդ րոպեին հավաքականի 33-ամյա պաշտպան Կամո Հովհաննիսյանի կատարած փոխանցումից հետո աչքի է ընկել 22-ամյա եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը՝ դառնալով գոլի հեղինակ:
Երկու րոպե անց՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում, մոլդովական «Պետրոկուբի» 26-ամյա կիսապաշտպան Վիկտոր Բոգաչյուկը խփել է պատասխան գոլը։
Հունիսի 6-ին Հայաստանը 1։1 հաշվով էր ավարտել Ղազախստանի դեմ ընկերական խաղը։






































