Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է սահմանադրական կարգի տապալման կոչերի և իշխանությունը զավթելու կասկածով։
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախաձեռնված 2 քրեական վարույթի շրջանակում Տ.Վ.-ի և Ղևոնդյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինև 3 տարի ժամկետով):
Նշվում է, որ Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:
Armenia Today-ին ավելի վաղ նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ նա գտնվում է ՔԿ-ում։
Նշենք, որ Ղևոնդյանը քաղաքական թեմաներով գրառումներ է հաճախ անում։ Արդյոք նրա գրառումների՞ց են մեղադրանքի հիմք դարձել՝ առայժմ հայտնի չէ։




































