Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվել է մասնակի, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:
Ղևոնդյանը ձերբակալվել էր սահմանադրական կարգի տապալման կոչերի և իշխանությունը զավթելու կասկածով։





































