75 տարեկանում մահացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, հայտնել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։
«Պրոֆեսոր Բոստանջյանը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել ՀՀ տնտեսական քաղաքականության ձևավորման և կայացման գործում` որպես պատգամավոր հեղինակելով բազմաթիվ օրենքներ, այլև անուրանալի գիտական վաստակ է թողել` կրթելով տնտեսագետների բազում սերունդներ»,- գրել է Խաչատրյանը։
Armenia Today-ի խմբագրակազմը ցավակցում է Բոստանջյանի ընտանիքին ու հարազատներին։
Ստորև` Armenia Today-ի հարցազրույցները տնտեսագետի հետ։



































