Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր նկատմամբ հետապնդումները վերսկսվելու պարագայում ինքնակամ հրաժարական չի տա, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով Մայր Աթոռի իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կաթողիկոսը պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։ Նա մերձավորներին վստահություն է հայտնել, որ գործող իշխանությունները չեն կարող իր փոխարեն այլ կաթողիկոս կարգել, քանի որ հոգևոր համայնքը չի հանդուրժի նման որոշումը, նշել է թերթը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։ Հունվարի 5-ին Փաշինյանը և մի խումբ հոգևորականներ ստորագրել էին Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների ճանապարհային քարտեզը։ Իր նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նշել էր ՀԱԵ-ն հարկելու և կառուցվածքը փոխելու մտադրության մասին։



































