ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն (ՀԿԿ) նոր ձերբակալությունների մասին է հայտնել: ՀԿԿ-ն, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին և կուսակցության համակիրներին մեղադրում է Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների ենթադրյալ ընտրակաշառք տալու մեջ։
Թեկնածուի և մյուս անձանց անուները կոմիտեից չեն հայտնել, միայն նշել են, որ ՀԿԿ-ում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։
Հունիսի սկզբին քրեական հետապնդում էր նախաձեռնվել դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ, նրանցից 2-ը կալանավորվել էին, 4-ի նկատմամամբ հետախուզում էր հատարարվել։ Դաշինքի պատգամավորի թեկնածուի նկատմամբ ենթադրյալ ընտրակաշառքին մեղադրանքներով ավելի վաղ քրեական վարույթներ էին նախաձեռվել։ Ավելի ուշ մեկ այլ գործերով կալանավորվել էին դաշինքի պատգամավորի թեկնածուներ Դավիթ Ղազինյանը և Աշոտ Եղիազարյանը։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։






































