Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ, հայտնում են Մայր Աթոռից։
Մասնավորապես, Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում, իսկ Վահան քահանա Զաքարյանը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։
Բացի այդ, Աբրահամ քահանա Հարությունյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում, իսկ Մուշեղ քահանա Ավագյանը՝ Արգենտինայի հայոց թեմում։






































