Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ձեռնարկվող միջոցառումների ֆոնին հունիսի 23-ին բերման են ենթարկել 209 մարդու, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Անակարայի դատախազության տվյալները։
Գործողությունները տեղի են ունեցել Անկարայի նահանգապետարանի կողմից հունիսի 28-ից հուլիսի 10 ցույցերի, մամուլի ասուլիսների և այլ հանրային հավաքների տասներեքօրյա արգելք հայտարարելուց մեկ օր անց։ Որպես պատճառ նշվել են անվտանգության նկատառումները՝ կապված հուլիսի 7-ից 8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետ։
Ըստ թուրքական ուժայինների՝ 209 կասկածել արդեն ձերբակալվել է, մնացածին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են, որ այս գործողությունները Թուրքիայում ժողովրդավարություն և քաղաքացիական ազատությունների դեմ ուղղված ավելի լայնածավալ ճնշումների մի մասն են։
Համաձայն իրավապաշտպան խմբերի հայտարարությունների՝ ձերբակալվածների թվում են լրագրողներ, իրավապաշտպաններ, ձախակողմյան քաղաքական գործիչներ և մի քանի փաստաբաններ։
Քրդամետ «Dem» կուսակցությունը դատապարտել է գործողությունը՝ հայտարարելով, որ ձերբակալություններն օգտագործվել են որպես պատրվակ ժողովրդավարական իրավունքները սահմանափակելու համար, և կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին։
Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ այդ գործողություններն ուղղված են ահաբեկչական սպառնալիքի կանխմանը և ազգային անվտանգության ապահովմանը։






































