Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, կրկին հրավիրել են հարցաքննության, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամասնել է, որ Շահրամանյանը հարցաքննության է կանչվել զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Դեկտեմբերի 11-ին ՔԿ-ն խուզարկություն էր իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքում։ Կոմիտեի գործողություններն սկսվել էին ժամը 11:00-ին և ավարտվել 16:30-ի սահմաններում։ ՔԿ-ն խուզարկության ժամանակ առգրավել էր մեկ համակարգիչ և մի քանի այլ իր։
Դեկտեմբերի սկզբներին Շահրամանյանից ՔԿ-ում հարցաքննության ժամանակ պարզաբանում էին պահանջել, թե ինչպես է 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր մեքենան նվիրել նախագահին։





































