• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հունիս 2026 07:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Որևէ մեկը չպետք է կարողանա քաղաքական վերմակն իր վրա քաշել․ Աղազարյանը պարզաբանել է իմփիչմենթի գործընթացին իր մոտեցումը

Հարցազրույց, Քաղաքականություն,
02 Հոկտեմբեր 2025 18:33
ShareShareShare
ԶԼՄ-ին մանրամասներ են հայտնի դարձել Աղազարյանի դեմ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից
telegram

«Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր, ՄԱՍԿ հիմնադիր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթին կմիանա միայն իր և իր համախոհ, ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի առաջադրած թեկնածուով (Էդմոն Մարուքյան)։ Նա նշել է, որ եթե ընդդիմադիր գործընկերների համար այսօր գերխնդիր է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ապա դրա համար ամենահավանական ճանապարհն իրենց նախաձեռնությանը միանալն է։

Armnia Today-ը զրուցել է պատգամավորի հետ՝ խնդրելով մանրամասնել իր դիրքորոշումը և մեկնաբանել ընդդիմության հետ հնարավոր քննարկումները։

- Պարոն Աղազարյան, դուք ձեր 2 ձայնով չեք միանում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի  թեկնածությամբ իմփիչմենթի գնալուն, սակայն առաջարկում եք ընդդիմությանը 34 ձայնով միանալ ձեր թեկնածու, «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությամբ գործընթաց սկսելուն։ Արդյոք սա արդարացի պահա՞նջ է և չի՞ նշանակում փաստացի հրաժարում իմփիչմենթից։

- Երբ վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնությունն սկսվեց, ո՛չ «Պատիվ ունեմ»-ը, ո՛չ «Հայաստան» դաշինքը չմիացան նախաձեռնությանը, իսկ ես ու Ասլանյանը հանդես եկանք նախաձեռնությամբ։ Մի որոշ ժամանակ հետո նոր միայն նրանք հանդես եկան նախաձեռնությամբ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք չմիացան այդ ժամանակ, որովհետև գտնում էին, որ Մարուքյանը Փաշինյանից չի տարբերվում։ Բացի այդ, ասում էին, որ Աղազարյանն ու Ասլանյանը հանդիսանում են նրա պրոյեկտը։ Մենք էլ մեր անհանգստությունն ունենք, որ եթե իրենց իշխանությունների ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, հետևաբար՝ իրենք հիմա ուզում են ոչ թե Փաշինյանին հեռացնել, այլ վերցնել իշխանությունը։ Հիմա այս հակասությունը ո՞նց լուծենք։

- Եվ ինչպե՞ս եք տեսնում այս փակուղուց դուրս գալու ելքերը։ Ո՞րն է ձեր առաջարկը նախաձեռնողներին։

- Մենք առաջարկել ենք միանալ մեր թեկնածուին ու քննարկել բոլոր նախապայմանները, որպեսզի նրանց անհանգստությունները փարատվեն, ընդամենը 6 ամսով ստեղծել հավասարակշռված կառավարություն, որ որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա։ Փաշինյանն էլ 6 ամիս կհանգստանա, ու բոլորս կգնանք ընտրությունների։ Ստեղծենք մի վիճակ, որ կարողանանք գնալ արդարացի, թափանցիկ ընտրությունների։ Իսկ եթե հիմա կառավարությունը տանք մի քաղաքական ուժի, այն էլ պատմություն ունեցող, (շատ դրվագներում ոչ դրական պատմություն) բա դրա հետևանքնե՞րը։ Դրա համար խնդրում ենք, որ իրենք միանան մեր նախաձեռնությանը, և բոլոր նախապայմանները հասկանանք, քննարկենք։

- Պարոն Աղազարյան, մամուլը գրել էր, որ հանդիպումներ եք ունեցել «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ։ Ի՞նչ եք քննարկել։ Ներկայացրե՞լ եք նրան ձեր մոտեցումը։

- Համբարձումյանի հետ շատ ենք հանդիպում, նաև՝ գործերի բերումով, որովհետև ես նույն մարզից պատգամավոր եմ, որտեղ ինքը համայնքի ղեկավար է։ Հանդիպումը պայմանավորված չէ այս ամենով, բայց մենք, իհարկե, մեր հանդիպումների ժամանակ քննարկում ենք նաև այդ թեման։ Ես ներկայացրել եմ իմ պատկերացումները, այո՛։

- Իսկ իր կողմից եղե՞լ է խնդրանք, որ, այնուամենայնիվ, ընդառաջեք իր թեկնածությանը։

- Մենք ուղղակի քննարկել ենք այդ թեման։ Որևէ խնդրանք չի եղել։

- Ձեզ համար մինչև վերջ հասկանալի՞ է «Հայաստան» դաշինքի մասնակցությունն իմփիչմենթին։

- Իրենք չեն միացել, իրենց հայտարարությունը չի նշանակում միանալ, նշանակում է պատրաստակամություն, ոչ թե միանալ, որովհետև միանալ՝ նշանակում է համապատասխան ձևաթղթի տակ ստորագրել։ Այն ժամանակ, երբ ստորագրած լինեին, ձեր խոսույթն իմ նկատմամբ ավելի ճնշող կլիներ։

Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն իմփիչմենթ անցկացնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։

Ասլանյանն ու Աղազարյանը մայիսին վարչապետի պաշտոնում առաջարկել էին Մարուքյանի թեկնածությունը։

Արաքսյա Սնխչյան

telegram
Tags: ԻմփիչմենթՀովիկ Աղազարյան

Հարակից հրապարակումներ

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Երևանում անցկացրել է քայլերթ և հանրահավաք։ Դաշինքի համակիրները «Սամվել, վարչապետ», «Փոփոխության համար՝ համար 3», «Փոփոխություններ լինելու են»...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների հարցման մասին Euronews լրատվամիջոցի մայիսի 31-ին հրապարակված հոդվածում ներկայացված թվերը չեն արտացոլում հայկական «Բրեվիս» (Breavis)...

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործերին...

Load More
Xosum
  • Լուրեր

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27
Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

Ադրբեջանցիներն ընկերությունների միջոցով հողերի սեփականատեր կդառնան. Կարապետյան

03 Հունիս 2026 23:35
Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

Փաշինյանի ու Ալիևի ծրագիրը հօդս է ցնդելու․ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Երևանում

03 Հունիս 2026 22:45
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը Գավառում (ուղիղ)

03 Հունիս 2026 21:00
Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է այլ երկրներից շտապ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ

ԱՄՆ-ն Վրաստանից հարաբերությունները բարելավելու մասին ազդակ է ստացել. Ռուբիո

03 Հունիս 2026 20:35
Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

Euronews-ի հոդվածի թվերը չեն արտացոլում Breavis-ի հրապարակած արդյունքները․ CivilNet

03 Հունիս 2026 19:42
Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին

03 Հունիս 2026 18:43
Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

Մեր ուժը կաշառք տալու խնդիր չունի, մեզ աջակցում են. Մելոյան

03 Հունիս 2026 18:30
Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

Եթե Փաշինյանն ինձ լսեր, պատերազմը կանգ կառներ Ֆիզուլիում․ Կարապետյան

03 Հունիս 2026 18:26
Իրանն ստացել է Հորմուզի նեղուցով անցման համար առաջին վճարը

ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար

03 Հունիս 2026 18:16
ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

ԱՄՆ-ում ռեփեր Փի Դիդիի դեմ նոր հետաքննություն է սկսվել

03 Հունիս 2026 18:00
«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

«Մոլորեցնող տեղեկություն», «հակասահմանադրական է»․ արցախցիներին մերժել են ընտրել

03 Հունիս 2026 17:15
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

03 Հունիս 2026 16:53
СМИ узнали позицию Кремля по Армении после вашингтонского соглашения

Ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ․ Փաշինյան

03 Հունիս 2026 16:39
Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

Ընտրել սեփական ուղին՝ առանց վախի. կայացավ «Կյանքս» եռագրության եզրափակչի պրեմիերան

03 Հունիս 2026 15:54
Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

Արթիկում ՔՊ-ականնե՞րն են ծեծել քաղաքացուն․ ինչ է հայտնի

03 Հունիս 2026 15:12
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ ԵՄ և ԵԱՏՄ շուկաների անհամատեղելիության մասին

03 Հունիս 2026 14:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը (ուղիղ)

03 Հունիս 2026 14:39
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

03 Հունիս 2026 14:28
ԵՄ-ն պատրաստ է նպաստել Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը

Չնայած Երևանի հերքումներին՝ Բաքուն քննարկում է «Արևմտյան Ադրբեջան վերադարձը»

03 Հունիս 2026 14:15
Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

Մեծ Շենի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվել է վտանգի տակ․ օմբուդսմեն

03 Հունիս 2026 13:39
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը «Փառքի ծառուղում» աստղ կստանա

03 Հունիս 2026 13:06
ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

ԵՄ-ն Հայաստանից պահանջում է խզել ՌԴ-ի հետ կրոնական և հոգևոր կապերը․ ՌԴ ԱՀԾ

03 Հունիս 2026 13:05
«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավը Գեղարքունիքում (ուղիղ)

03 Հունիս 2026 12:44
В Масисе произошло нападение на сторонников партии «Сильная Армения»

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

03 Հունիս 2026 12:08
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող իրանական ռազմածովային բազային

Իրանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հարվածներ են հասցրել

03 Հունիս 2026 11:35
ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության են եկել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կրիպտոբորսայի նկատմամբ

03 Հունիս 2026 11:21
Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

Ֆոն դեր Լայենը և Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին․ ԶԼՄ

03 Հունիս 2026 10:48
ԱԳ նախարարը շքեղ առանձնատուն է կառուցել. «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ

Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է

03 Հունիս 2026 10:26
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

Read moreDetails
Քաղաքականություն

Կալանքի նպատակը Փաշինյանի մասին անհերքելի փաստերի հրապարակումը կանխելն է․ Օսիպյան

04 Հունիս 2026 00:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իր կալանավորումը նպատակ ունի կանխելու Փաշինյանի և...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ