Իրավապահ մարմինները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Սրբազանը չի ընդունում մեղադրանքը:
Armenia Today-ը գյումրեցիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են գնահատում Շիրակի թեմի առաջնորդին կալանավորելու քայլը:
Հարցման մասնակից գյումրեցիների մեծամասնությունը բացասական է արտահայտվել այս որոշման մասին։
«Սխալ է, վերջիվերջո եկեղեցի է, եկեղեցին էլ ժողովրդի փարատն է», -նշել է գյումրեցիներից մեկը։
Որոշ գյումրեցիներ էլ նման որոշումը ճիշտ են համարել։
«Ճիշտ է, որովհետև, եթե իրենք ասում են՝ մի խառնվեք Աստծո գործերին, ուրեմն իրենք էլ քաղաքականության մեջ չպետք է խառնվեն»,- ասել է բնակիչներից մեկը։
Քաղաքացիներից մի քանիսն էլ չցանկացան որևէ մեկնաբանություն տալ։
«Ես երաժիշտ եմ, նման բաներով չեմ զբաղվում»,- ասաց նրանցից մեկը։
«Ես էդքան անբարո չեմ, որ քաղաքականությամբ զբաղվեմ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում:
Կարդացեք նաև՝





































