Իրավապահները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք կողմնակիցների, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Գերատեսչությունը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի կուսակցական գրասենյակի պատասխանատու անձանց մեղադրում է «ընտրակաշառք խոստանալու և տալու» մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ և դատավարական այլ գործողություններ, նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ հունիսի 3-ին Երևանում քաղաքական ուժի բազմահազարանոց հանրահավաքից հետո իշխանությունները ծրագրում են ձերբակալել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորության 30 թեկնածուի։
Քննչական կոմիտեն նույնպես տեղեկացրել էր, որ խուզարկություններ են ընթանում ավելի քան 50 հասցեում:




































