Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանը սիրիացի վարձկաններին հանձնել է դատապարտյալների փոխանցման կառուցակարգով՝ պայմանով, որ նրանք շարունակեն կրել իրենց պատիժը։
Ըստ Գալյանի՝ փոխանցումը կատարվել է քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքի շրջանակներում և նպատակ ունի նաև բարելավել Սիրիայի և Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև պաշտպանել Սիրիայում հայ համայնքի իրավունքները։
Նախարարը շեշտել է, որ քննարկվել են փոխանցման այլ տարբերակներ, բայց վերջնական ընտրությունը Թուրքիան էր։
«Որևէ սահմանափակում չկա, թե որ երկրի միջոցով կարող է իրականացվել փոխանցումը»,- նշել է նա։
Հունվարի 14-ին՝ չորս հայ գերիների վերադարձի օրը, Հայաստանը Սիրիային էր հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված երկու դատապարտյալի՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին։ Նրանք մասնակցել էին 2020 թվականի ռազմական գործողություններին և 2021 թվականին դատապարտվել ցմահ ազատազրկման։





































