Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Նշվում է, որ մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է։
Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 21-ին, նոյեմբերի 23-ին տարածվել նաև «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։

































