Լեհաստանի Ռադոմ քաղաքում ավիաշոուի փորձի ժամանակ F-16 կործանիչ է վթարի ենթարկվել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Լեհաստանի կառավարությանը։
«Ռադոմում ողբերգություն է տեղի ունեցել։ F-16 ինքնաթիռը վթարի է ենթարկվել ավիաշոուի փորձի ժամանակ։ Դժբախտաբար, օդաչուն մահացել է»,- սոցիալական ցանցերում գրել է Լեհաստանի կառավարության խոսնակը։
Ավելի ուշ լեհական լրատվամիջոցները պարզաբանել են, որ ինքնաթիռը գտնվել է Լեհաստանի ռազմաօդային ուժերի ծառայության մեջ։






































