ՀՀ տարածքում Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են, հայտնում է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ խոզերին խնամելիս և կենդանական ծագման հումքի հետ շփելիս։ ՀՎԿԱԿ-ն մանրամասնել է, որ ՀՀ-ում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն։
Նշվում է, որ հնարավոր է նաև վարակի փոխանցումը մարդուց մարդ՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։






































