• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 11:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Կապիտալի արտահոսք, սպառնալիք՝ ներդրումային միջավայրին․ փորձագետները՝ Կարապետյանի կալանավորման ռիսկերի մասին

Կարծիք, Հարցազրույց, Տնտեսություն,
25 Հունիս 2025 18:23
ShareShareShare
Կապիտալի արտահոսք, սպառնալիք՝ ներդրումային միջավայրին․ փորձագետները՝ Կարապետյանի կալանավորման ռիսկերի մասին
telegram

Փորձագետներն Armenia Today-ին մեկնաբանել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու տնտեսական հետևանքները և իշխանությունների կողմից Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ազգայնացնելու հնարավոր ռիսկերը:

Կալանքը՝ որպես մեսիջ Սփյուռքին, իրավական համակարգի ուզուրպացիա

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշել է, որ Հայաստանում առանց այդ էլ ներդրումային միջավայրը խոցելի է, իսկ Կարապետյանի կալանավորումն է՛լ ավելի բացասական ազդակ է լինելու։

«Կարապետյանի կալանավորումը ցույց տվեց, որ Հայաստանում ոչ ոք, նույնիսկ Կարապետյանի նման խոշոր գործարարը պաշտպանված չէ։ Նրա կալանքը ցույց տվեց նաև, որ իշխանությունը վախենում է գործարարներից և որ ռեսուրս ունեցող մարդիկ կարող են ինչ-որ կարծիք արտահայտել»,- նկատել է քաղաքագետը։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի խոսքով՝ Կարապետյանի հիմնադրած ընկերությունները խոշոր հարկատուներ են Հայաստանում և առանցքային դեր ունեն ներդրումային միջավայրում։ Սարգսյանը նշել է, որ Կարապետյանի կալանավորումը բացասական ազդակ է ներդրումային միջավայրին։

Սամվել Կարապետյանի կալանավորումը բացասական ազդակ է ներդրումային միջավայրին․ Նաիրի Սարգսյան

«Կարապետյանին կալանավորելը մի կողմից խոչընդոտում է լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, մյուս կողմից՝ նպաստում ՀՀ-ից կապիտալի արտահոսքին։ Առհասարակ, ներդումային միջավայրը բարելավելը տարիների քրտնաջան աշխատանք է, իսկ ներդումային միջավայրը վերականգնելը՝ գրեթե անհնարին։ Այսինքն՝ այլ բան է զրոյից կառուցել ներդրումային միջավայր, այլ բան՝ փչացնել ներդրումային միջավայրն ու հետո ներդրողներին ասել՝ «գիտե՞ք՝ մենք փոխվել ենք»»,-շեշտել է Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ներդրումային միջավայրի նկատմամբ սպառնալիքները շարունակություն ունենան, կարելի է ընդհանրապես մոռանալ Հայաստանի ներդրումային գրավչության մասին։

Նախաձեռնության ղեկավարի դիտարկմամբ՝ բոլոր խոշոր ձեռնակատերերը նախընտրում են իրենց կապիտալն ավելի հուսալի երկրներ տեղափոխել, որտեղ նաև օրենքի գերակայություն կա։

«Հայաստանում, սակայն, օրենքի գերակայություն այլևս չկա, ոչնչացվել է։ Իշխանությունը, որը խոսում է իրավական պետության մասին, գրառմամբ հայտարարում է ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին։ Իրականում՝ խելամիտ կառավարիչները ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներն ազգայնացնելու գործընթացն իրականացնում են այնպես, որ ոչ ոք դրա մասին չիմանա։ Մինչդեռ այս դեպքում իշխանության համար ՀԷՑ-ն ազգայացնելը փոքր PR քայլ է, թե, իբր, ամեն ինչ տանում են պետականացման, բայց դրանով քանդում են պետության հիմքերը․ երբ օրենքի գերակայություն չկա, սա ներդրողներին մեսիջ է առ այն, որ Հայաստանում հարցերը ոչ թե օրինական ճանապարհով, այլ ինչ-որ մեկի կամքից կախված հանգամանքներով են լուծվում»,- հավելել է Սարգսյանը։

Փորձագետի խոսքով՝ Կարապետյանի կալանքը, ՀԷՑ-ին առնչվող հայտարարությունները մեսիջ են նաև Սփյուռքին, որ երբևէ ՀՀ-ում ներդրում անելու, Հայաստանի մասին մտածելու և որևէ քայլ անելու մասին չմտածեն։

ՀԷՑ-ն ազգայնացնելու հայտարարությունները՝ հարված Հայաստանի խոցելի ներդրումային միջավայրին

Միքայելյանն էլ համոզված է՝ արդեն իսկ խոցելի ներդրումային միջավայրը մոտակա կամ միջնաժամկետ հատվածում չի կարող բարելավվել՝ հատկապես ՀԷՑ-ն ազգայնացնելու հայտարարությունների ֆոնին։

Իշխանությունը վախենում է ռեսուրս ունեցող մարդկանցից․ փորձագետը՝ Կարապետյանի կալանքի մասին

«ՀԷՑ-ը հայտարարել էր ավելի քան 600 մլն դոլարի ներդրման մասին, ինչը լուրջ գումար է էներգետիկ ոլորտում։ Այս ամենն անտեսելը, մեկ օրվա մեջ քաղաքական դրդապատճառներով ՀԷՑ-ի սեփականտիրոջը ձերբակալելը և ընկերությունն ազգայնացնելու մասին հայտարարելը լուրջ խնդիր է։ Ցանկացած գործարար սա իր համար վտանգավոր է համարելու՝ չբացառելով, որ եթե Կարապետյանի հետ այսպես են վարվել, իր հետ էլ կարող են»,- շեշտել է տնտեսագետը։

«ՀՀ-ում էլէներգիայի վաճառքի ազատականացումից հետո, երբ առանձին արտադրողներ կարող էին պայմանագիր կնքել առանձին խոշոր սպառողների հետ, պահանջարկ-առաջարկի հիման վրա սակագները նվազում էին։ Այդ միտումն, իր հերթին, էներգետիկ ոլորտի ամբողջական եկամուտների նվազում էր առաջացնում։ Այդ բացն ինչ-որ տեղից պետք է լրացնել, որը կարող է լինել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման միջոցով։ Ունեմ տեղեկություններ, որ կառավարությունը բնակչության համար սակագինը բարձրացնելու նպատակ ուներ։ Իմ տեղեկություններով՝ ՀԷՑ-ն առավելագույնս դիմադրում էր նախաձեռնությանը»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ փոխարենը կառավարությունն ընդդիմանար սակագների բարձրացմանը, հակառակն է՝ պետությունն ուզում է բարձրացնել, բայց մասնավոր կառավարիչները և սեփականատերերը չեն ցանկանում։

«Պատկերացրեք, եթե հասնեն իրենց նպատակին ու ՀԷՑ-ը սեփականաշնորհվի, ինչպիսի սպառնալիքներ կունենանք էներգետիկ ու տնտեսական անվտանգության տեսանկյունից․ սակագների բարձրացումից զատ նաև կառավարման դժվարություններ՝ հաշվի առնելով այս իշխանությունների կառավարման որակը»,- նկատել է Սարգսյանը։

Միքայելյանը հիշեցրել է, որ 10 տարի առաջ ՀԷՑ-ը պատկանում էր պետությանը, բայց քանի որ պետությունն ունակ չէր այդ ոլորտում ներդրումներ կատարել՝ այն վերավաճառեց Կարապետյանին՝ պայմանով, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ներդրումներ կանի։

«Այս ամբողջ ընթացքում մենք տեսանք, որ ընկերությունը կարողացել է պահել էլեկտրաէներգիայի ցածր սակագները, քանի որ արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդումներ է կատարել։ Եթե այդ ներդրումները դադարեցվեն, կարճաժամկետ առումով վտանգ չեմ տեսնում, բայց միջնաժամկետ ու երկարաժամկետ առումով ակնհայտորեն խնդիրներ կունենանք»,- ասել է Միքայելյանը։

Փորձագետի խոսքով՝ ներդրումային միջավայրն այսօրվա աշխարհաքաղաքական հակամարտության ֆոնին միանշանակ չէ, և այս տեսանկյունից իշխանությունները սխալ հաշվարկներ են կատարում։

«Կարող ես հուսալ, որ երբ կալանավորում ես ռուսական կապիտալ ներկայացնող գործարարի, դա արևմտյան կապիտալի վրա չի ազդելու։ Այդ հաշվարկը, սակայն, ճիշտ չէ, քանի որ յուրաքանչուր արևմտյան գործարար տեսնելու ու մտածելու է, որ եթե այսօր ռուսական կապիտալի հետևից են ընկնում, վաղն էլ կարող են ընկնել արևմտյան գործարարների հետևից, եթե, օրինակ, հակասեն իշխանությունների քաղաքական օրակարգին»,- եզրափակել է Միքայելյանը։

Փորձագետները ներդրումային միջավայրի՝ իրենց մատնանշած սպառնալքիների պայմաններում աղետալի հետևանքներ են կանխատեսում, որոնց թվում նաև աղքատության և գործազրկության աճն է։

Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։  Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:

ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճնշման փորձ։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:

Աննա Բադալյան

telegram
Tags: ներդրումներՍամվել ԿարապետյանտնտեսությունՓորձագետներ

Հարակից հրապարակումներ

Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում ենք...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Load More
Xosum
  • Լուրեր
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

Իսպանիայում անտառային հրդեհները ոչնչացրել են 12 000 հա տարածք

19 Հուլիս 2026 23:27
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами
Հասարակություն

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են...

Read moreDetails
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները
Հասարակություն

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Առաջիկա 5 օրերի ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ