Մեծ Բրիտանիայի Sheffield DocFest փառատոնում տեղի կունենա «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է արցախցի տղայի մասին, ով պատերազմի պատճառով լքել է իր տունը, հայտնում է փառատոնի կայքը։
«11-ամյա Վրեժի համար կյանքն իր հայրենիքում՝ Արցախում, դրախտի է նման, բայց երբ պատերազմը նորից սկսվի, կկարողանա՞ ազգի հույսերը կրել իր երիտասարդ ուսերին»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։
Հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի ֆիլմը նկարագրում է ռազմական հակամարտությունների համատեքստում և անվտանգության մշտական սպառնալիքի տակ մեծանալու դժվարությունները։
Վավերագրական ֆիլմերի փառատոնը Շեֆիլդում տեղի կունենա հունիսի 12-17-ը։
Ամերիկյան Armenian film society-ն ֆիլմն անվանել է «ժառանգություն Արցախի ժողովրդին, որտեղ հույսն ու վնասվածքները ձևավորել են նրա տոկունությունը սերունդների համար»։
ԱՄՆ կոնգրեսականները մերժել են Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու փորձը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ չեզոքացրել է դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինի (Տեխաս նահանգից) փորձը՝ նախաձեռնելու նախագահ Դոնալդ Թրամփի...