Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից Քննչական կոմիետում հարցաքննության ժամանակ պարզաբանում են պահանջել, թե ինչպես է 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր մեքենան նվիրել նախագահին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔԿ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Գալստանյանն իր մեքենան նվիրել էր նախագահին։






































