Երևանի քրեական ոստիկանությունը հետախուզում է հայտարարել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ հետախուզումը հայտարարվել է նոյեմբերի 28-ին։
Նշվում է, որ Խաչատուրովը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում) և ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում) հատկանիշներով։





































