Ծառայողական պարտականությունները կատարելիս Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ հոսպիտալացված չորս փրկարարից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:
Տուժածներից երեքը տեղափոխվել են երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:
Այսօր ավելի վաղ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի էր ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, որի հետևանքով փրկարար էր զոհվել։






































