• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 16:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանը մեկնաբանել է հոսանքի սակագինը նվազեցնելու հնարավորությունը և ՀԷՑ-ին առնչվող իշխանությունների ծրագրերը

Հասարակություն,
25 Նոյեմբեր 2025 12:26
ShareShareShare
telegram

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունը։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանից ընկերությունը վերցնելու դեպքում հնարավոր ծրագրերի մասին:

Սակագինը նվազեցնելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ նման առաջարկ ընկերությունը հուլիսի սկզբին ուղարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանությունները մերժել են սակագներն իջեցնելու առաջարկը և պատրաստվում են դա անել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընկերությունը հոկտեմբերին 2-րդ անգամ էր նույն առաջարկը ներկայացրել։

Վարչապետի խոսքով՝ իշխանությունները «քաղաքական պատճառներով գին չեն իջեցնի»։

«Չպետք է որևէ քաղաքական նպատակադրում լինի, որ հաճոյանալու համար գինն այնքան իջեցնենք, որ ոչ թե 1 կամ 2, այլ 3 տարի հետո խնդիր առաջանա։ Եթե ֆիքսենք, որ գինն իսկապես բարձր է, պետք է բերենք գիծ պլյուս, պայմանական ասած՝ մի լումա, որը կներդրվի հետագա զարգացման համար»,- շեշտել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ  շատ երկրներում հանդիպել է իրավիճակների, երբ քաղաքական նպատակահարմարություններից, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով՝ էլեկտրաէներգիայի ինչ-որ գներ են անընդհատ իջեցրել, ինչի հետևանքով համակարգերը կոլապսի առաջ են կանգնել։

Նրա խոսքով ՝ գինը պետք է էֆեկտիվ լինի՝ ապահովի համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումը, և դրանից ոչ մի լումա ավելի, քանի որ դրանից ավելին արդարացված չէ։

Իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել ՀԷՑ-ի հետ աշխատելու պլանների հարցում՝ ընկերությանը լիցենզիայից զրկելուց հետո

Փաշինյանը հիշեցրել է, որ ընկերությունը սեփականատիրոջից վերցնելու դեպքում կառավարությունը քննարկում է ընկերության հետագա կառավարման երկու տարբերակ: ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան, նոյեմբերի 18-ին երկարաձգվել էր Կարապետյանի կալանքը։

Վարչապետի խոսքով՝ առաջինը տարբերակը ենթադրում է ՀԷՑ-ը պետական սեփականություն դարձնել՝ կոնցեսիոն սխեմայով պրոֆեսիոնալ կառավարչի ներգրավմամբ։ Երկրորդ սցենարը, նրա դիտարկմամբ, թափանցիկ ընթացակարգով նոր ներդրողի ներգրավումն է, եթե պետության կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելը պետական բյուջեի ծախսի տեսանկյունից անհասանելի լինի։

Ընդ որում՝ վարչապետն ընդգծել է, որ առաջնային տարբերակ է համարում հենց պետական կառավարումը, եթե բյուջեն թույլ տա ընկերոււթյունը գնել օբյեկտիվ գնով:

Պետրոսյանն, իր հերթին, հայտարարել է, որ վերանայման է ենթակա էլցանցին նոր բաժանորդների միացման համար նախատեսված վճարը։ Նրա խոսքով՝ մասսայական միացման տեսակ կա, որ 2023 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են, և այժմ հաշվարկներ են կատարվում հնարավոր նվազման ուղղությամբ։

«Ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ՝ դրանց մի մասն ուղղելու ենք, այսպես ասած, սուբսիդավորմանը։ Չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց, առնվազն, գոնե 30-40% հնարավոր է վերանայում ունենանք»,- նշել է Պետրոսյանը։ 

Նա հիշեցրել է ուսումնասիրությունների արդյունքում իր «հայտնաբերած մի շարք խնդիրների մասին», որոնք արտացոլված էին նաև ընկերությանը լիցենզիայից զրկելու պատճառների մեջ։ Պետրոսյանի խոսքով՝ որոշ դրվագներով հաղորդում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազություն։ Ժամանակավոր կառավարիչը նշել է գնումների գործընթացի վերլուծության մասին։

«Կարող ենք ասել, որ առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական շրջանում իրականացվել են առնվազն 60-70 մինչև 100% ուռճացված գներով, ինչն ուղղակիորեն ներդրումային ծրագրերի մասով մտել է սակագին ու կազմել սակագնի կառուցվածքի մաս»,- ընդգծել է Պետրոսյանը։

Փաշինյանը, մեկնաբանելով Պետրոսյանի խոսքերը, հայտարարել է, որ «այլ անուն, քան փողերի լվացումն է, դժվար է գտնել»։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա  քայլերից։

ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Կարդացեք նաև՝ 

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

«Օգտագործելու են ընտրություններում իրենց օգտին». Կարապետյանը նշել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու իշխանության դրդապատճառը

telegram
Tags: ՀԷՑՍակագինՓաշինյան

Հարակից հրապարակումներ

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլում» հուլիսի 20-ին իրականացրած ստուգումներից հետո կապարակնքվել է առևտրի կենտրոնի 10-15 տաղավար,...

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Load More
Xosum
  • Լուրեր
Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը

Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը
Ներքաղաքական

Նարեկ Կարապետյանը պատգամավոր կլինի, ԿԸՀ-ն նրա մասին այսօր կքննի միջնորդությունը

21 Հուլիս 2026 16:05

Read moreDetails
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ
Տնտեսություն

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ