Նոյեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։
Վաղարշապատի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»:
Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է:
Դատարանը վերացրել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կալանքը:
Մասիսի համայնքապետ է ընտրվել Նորայր Հակոբյանը:
Գլխավոր դատախազության մոտ քաղբանտարկյալների ազատման պահանջով ակցիա է տեղի ունեցել։
Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է։
Վարդան Ղուկասյանի նկատմամբ որդուն առնչվող վարույթով նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
HelloBit-ից ու զեղծարարություններից տուժածները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:
Հինգ հայ փորձագետ քննարկման է մասնակցում Բաքվում։
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է։




































