Միացյալ Թագավորությունը հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին՝ ակնկալելով իշխանություններից Սահմանադրությանը հետևել, հայտարարել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, ասվում է Parallel Parliament կայքում:
«Ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները համապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական նորմերին՝ ապահովելով պատշաճ իրավական ընթացակարգ և բոլոր անձանց նկատմամբ արդար վերաբերմունք օրենքին համապատասխան, ինչպես նաև դատական գործընթացների թափանցիկություն ու անաչառություն»,- նշել է Դաութին:
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ ամբողջ աշխարհում կրոնի ազատության և կրոնական համոզմունքների իրավունքի պաշտպանությանը: Հայտարարությունը հնչել է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների միջև աճող լարվածության ֆոնին:






































