Այս պահին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ են տեղի ունենում, հայտնել է Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։
Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանն Armenia Today-ին հայտնել է, որ խուզարկությունն ընթանում է դաշինքի ավագանու անդամի 3 թեկնածուի և մեկ համակրի տներում։
Նա նշել է, որ խուզարկությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել էին ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ Ընտրություններոմ «Հաղթանակ» դաշինքն ստացել էր 31,9% (10 050 ձայն) և զբաղեցրել երկրորդ տեղը՝ պարտվելով «Քաղաքացիական պայմանագրին»։




































