Արագածոտնի մարզում՝ Թալինում, վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող Opel մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։
Ւսը կայքի՝ դեպքի մասին ահազանգն ստացվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում։ Նշվել է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը քահանա Թադե (աշխարհիկ անունը՝ Արամայիս) Թահմազյանն է։ Նոյեմբերի 9-ին Թախմազյանը Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ էր մատուցել, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թախմազյանն ավելի վաղ քաղաքացիերին հրավիրել էր Հովհաննավանք՝ մասնակցելու նոյեմբերի 2-ին կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի՝ (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) արդեն 2-րդ ծեսին, որին մասնակցել էր նաև վարչապետը։ Թախմազյանը, մասնավորապես, նշել էր, որ կողմ է Ասատրյանի «արդար ձայնին»։





































