Մեծ Բրիտանիան չեղարկել է պատժամիջոցները Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի դեմ, ասվում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ծանուցման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ալ-Շարաան սահմանափակումների տակ էր գտնվում «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ պատժամիջոցների շրջանակներում:
Այլևս պատժամիջոցների տակ չէ նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս նոյեմբերի 7-ին չեղարկել էր պատժամիջոցները Սիրիայի գործող ղեկավարի նկատմամբ:




































