ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել ԱՄՆ-ի բանաձևին՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Բանաձևն ընդունվել է Սպիտակ տուն նրա այցի նախօրեին: Բանաձևի համաձայն՝ ալ-Շարաան և Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը դուրս են մնում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» (ահաբեկչական կազմակերպություններ, որոնք արգելված են տարբեր երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում) դեմ պատժամիջոցների ցուցակից:
Բանաձևին աջակցել է ՄԱԿ ԱԽ 14 անդամ, Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից: Սիրիայի իշխանություններն, իրենց հերթին, քվեարկությունից հետո շնորհակալություն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձևին՝ աջակցելու համար:
Անցումային շրջանում Սիրիայի նախագահը նոյեմբերի 10-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:






































