ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի այն անդամները, որոնք հետաքննում են սեռական հանցագործության համար դատապարտված Ջեֆրի Էփշթեյնի գործը, կոչ են արել Էնդրու Մաունթբեթթեն-Վինդզորին պատասխան տալ նրա հետ իր կապերի վերաբերյալ։
Անգլիայի թագավոր Չարլզը հոկտեմբերի 30-ին զրկել էր եղբորն «իշխանական» տիտղոսից՝ մի քանի ամիս շարունակված ճնշումներից հետո, որոնք Էփշթեյնի գործի շուրջ Էնդրուի հետ էին առնչվում։ Էնդրուն մշտապես հերքել է որևէ անօրինական գործողություն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության կոմիտեի առնվազն չորս դեմոկրատ անդամ կոչ է արել Էնդրուին վկայություն տալ, թեև հանձնաժողովը վերահսկվում է հանրապետականների կողմից, որոնք դեռևս չեն հայտնել՝ կաջակցե՞ն այդ նախաձեռնությանը, թե՞ ոչ։
Կոնգրեսական Սուհաս Սուբրամանյամը BBC-ին ասել է, որ Էնդրուն կարող է ցուցմունք տալ հեռավար ձևով, ունենալ փաստաբան իր կողքին և խոսել հանձնաժողովի հետ փակ ձևաչափով։
«Իրականում՝ տուժածների պատմություններում Էնդրուի անունը հաճախ է հնչել»,- ասել է Սուբրամանյամը:
Էնդրյուն դեռևս 2011 թվականից աստիճանաբար զրկվել էր բոլոր պաշտոնական կոչումներից։ 2022-ին նրան զրկել էին զինվորական կոչումներից և բարեգործական կազմակերպությունների հովանավորությունից՝ սեռական չարաշահումների մեղադրանքների ֆոնին։ Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր 2011 թվականի նամակագրություն Էնդրյուի և Էփշտեյնի միջև, որտեղ դուքսն առաջարկում էր «պահել կապը» և «նորից հանդիպել»։





































