Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, բեռնատար գնացքը բախվել է Volkswagen մակնիշի ավտոմեքենայի, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 30-ին՝ ժամը 08։57-ին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։






































