ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ առևտրի շուրջ բոլոր բանակցությունները դադարեցնելու մասին՝ Օտտավային մեղադրելով մաքսատուրքերի դեմ կեղծ գովազդ տարածելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կանադան խարդախ կերպով օգտագործել է կեղծ գովազդը, որում (ԱՄՆ նախկին նախագահ) Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է արտահայտվել մաքսատուրքերի մասին։ Նրանց աղաղակող պահվածքի պատճառով Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները սույնով դադարեցվում են»,- հայտնել է նա:
Օգոստոսին Թրամփը բարձր մաքսատուրքեր էր սահմանել մի շարք երկրների համար: Հրամանագրի համաձայն՝ 35% մաքսատուրք էր սահմանվել Կանադայից ներկրվող բազմաթիվ ապրանքների համար:






































