Արագածոտնի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա 3 տուժած, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։20-ին։ Նշվում է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են Vaz և Volvo մակնիշների ավտոմեքենաները․ վերջիններս հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս։
Vaz մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոններ։






































