Ֆրանսիացի քննիչները ենթադրում են, որ Լուվրի կողոպուտն իրականացրել է կազմակերպված հանցավոր խումբ՝ կա՛մ պատվիրատուի հանձնարարությամբ, կա՛մ գումարի լվացման նպատակով, հաղորդում է Le figaro-ն:
Այս երկու վարկածն էլ, Փարիզի դատախազ Լուրա Բեկոնի խոսքով, գործող զբաղվող 60 քննիչի համար համարվում է հիմնական: Նա հավելել է, որ օտարերկրյա միջամտության վարկածն այս պահին առաջնահերթ չի դիտարկվում, թեև ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաղորդել էր օտարերկրացիների հնարավոր մասնակցության մասին։ Փարիզի դատախազը նշել է, որ իշխանությունները «լիովին վճռական են» հանցագործներին գտնելու հարցում։
Անհայտ անձինք հոկտեմբերի 19-ի առավոտյան թալանել էին Փարիզի Լուվր թանգարանը: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցագործները մտել էին Ապոլլոնի պատկերասրահ, որտեղ պահվում են Ֆրանսիայի թագավորական գանձերի թանկարժեք զարդերը։ Ըստ ոստիկանության՝ կողոպուտը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9:30-ին, երբ թանգարանն արդեն բաց էր այցելուների համար։
Լուվրից տեղեկացրել էին, որ թանգարանն ամբողջ օրը փակ է լինելու։






































