Մահացել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, հայտնել է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։
«Խոր ցավով տեղեկացա Խաչատրյանի մահվան մասին։ Կորստի այս ծանր պահին իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու ընկերներին»,- գրել է Արսենյանը։





































