ԱՄՆ Թենեսի նահանգում պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդ է զոհվել, հայտնել է ABC-ն։
Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ Mcewan-ի Accurate Energy Systems հաստատությունում։ Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ պայթյունից հետո 18 մարդ համարվում է անհետ կորած։ Հոկտեմբերի 11-ին իրավապահները պարզել են, որ այդ ցուցակում ներառված մարդկանցից երկուսը պայթյունի պահին դեպքի վայրում չէին, թեև այնտեղ հայտնաբերվել էին նրանց մեքենաներն ու անձնական իրերը։






































