ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան հոկտեմբերի 9-ին, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշումից։
Դուշանբեում կկայանան Անկախ պետությունների համագործակցության երկու բարձրագույն մարմինների նիստերը։ Հոկտեմբերի 9-ին Տաջիկստանի նախագահությամբ կկայանա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպում, որին կհաջորդի պետությունների ղեկավարների հանդիպումը հոկտեմբերի 10-ին։
Փաշինյանը Բրյուսել էր ժամանել հոկտեմբերի 8-ին՝ մասնակցելու Global Gateway երկրորդ միջազգային գագաթնաժողովին, որը տեղի է ունենում մի շարք երկրների ղեկավարների և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ։





































